23 մայիսի 2011 - 16:08 AMT
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը երկրորդ ազդեցիկ ուժն է խորհրդարանում մանդատների քանակով, կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն: Այդ մասին լրագրողներին է հայտնել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա, սակայն, ձեռնպահ է մնացել այն հարցին պատասխանելուց, թե արդյոք նախագահական ընտրություններին ևս կուսակցությունն առանձին կմասնակցի: