23 մայիսի 2011 - 16:13 AMT
Դեսպան. Լեհաստանը կարող է Հայաստան առաքել խորհրդային արտադրության արդիականացված սպառազինություն

Հայաստանն ու Լեհաստանը բանակցում են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շուրջ: Այդ մասին Եևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Դեսպանը նշել է, որ բանակցություններ են ընթանում խորհրդային արտադրության արդիականացված սպառազինության մատակարարման շուրջ, քանի որ հայկական ինուժը հիմնականում կիրառում է ռուսական կամ խորհրդային արտադրության զենք:

Դեսպանը հայտնել է նաև, որ հայ սպաները կարող են կրթություն ստանալ բարձրագույն ռազմական հաստատություններում: