23 մայիսի 2011 - 17:33 AMT
Աղբյուր. Հունիսի 8-ին նախատեսվում է Հայաստանի ԱԳ նախարարի այցը Թբիլիսի

Հունիսի 8-ին նախատեսվում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Թբիլիսի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել աղբյուրից Վրաստանի ԱԳՆ-ում: Աղբյուրը նշել է նաև, որ հոկտեմբերին կայանալու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան: