24 մայիսի 2011 - 08:30 AMT
2011-ին ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-18-ը Ճապոնիայում

Տոկիո կատարած մեկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հանդիպում է անցկացրել ֆուտբոլի ճապոնական ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Ճապոնիայի ֆուտբոլայի ֆեդերացիայի նախագահ Ձյունձի Օգուրան հավաստիացրել է, որ Ճապոնիան կարող է ընդունել ակումբային առաջնությունը և ապահովել մասնակիցների անվտանգությունը` չնայած ճառագայթման բարձր մակարդակին, որը հաստատվել է «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո:

«Մենք համոզված ենք, որ Ճապոնիան ընդունակ է կազմակերպել այս առաջնության անցկացումը: Մենք լավատեսորեն ենք տրամադրված և անհամբերությամբ սպասում ենք մրցումներին»,- ասել է Բլատերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Աշխարհի ակումբային առաջնությունը տեղի է ունենալու 2011-ի դեկտեմբերի 8-18-ը: Ճապոնիան արդեն եղել է ակումբային համաշխարհային առաջնության տանտերը 2005-2008թթ.: Վերջին երկու տարիներին առաջնությունն ընդունել է ԱՄԷ-ն: