24 մայիսի 2011 - 14:54 AMT
Քեթրին Էշթոն. Հարավային Կովկասի միջադեպերն անհանգստացնում են Եվրամիությանը

Հարավային Կովկասի միջադեպերն առաջացնում են Հարավային Կովկասի անհանգստությունը: Այդ մասին ասվում է անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի` մամուլի համար հայտարարությունում:

«Մենք քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները, կարծիքներ փոխանակելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ և քննարկել Վրաստանում տիրող իրավիճակը: Մենք մտահոգված ենք ողբերգական դեպքերով, որոնք անցյալ շաբաթ տեղ են գտել Վրաստանում և հանգստյան օրերին` ԼՂ-ում: Կայացել է կարծիքների փոխանակություն Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանում ԵՄ հնարավոր դերի մասին: ԵՄ դերը հիմնված է հակամարտությունների կարգավորման տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև Արևելյան գործընկերության ծրագրի հնարավորությունների լիարժեք օգտագործման կարևության վրա»,- ասվում է մամուլի համար հայտարարությունում: