24 մայիսի 2011 - 15:00 AMT
Թուրքիան ու Ադրբեջանը նախապատրաստում են մեսխեթցի թուրքերի վերադարձը Ջավախք, հայտարարել է Թորոսյանը

Թուրքական գործոնը գնալով ակտիվանում է Ջավախքում, հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա, այսօր թուրքական և ադրբեջանական ընկերություններն ակտիվորեն ներգրավված են տարածաշրջանում ճանապարհաշինության մեջ, բացի այդ, նրանք հողամասեր են գնում Ջավախքում, ապահովելու համար մեսխեթցի թուրքերի վերադարձը տարածաշրջան: Շիրակ Թորոսյանը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է շուրջ 13 հազար մեսխեթցի թուրքերի վերադարձը, ինչը պետք է մտահոգի ոչ միայն Ջավախքի հայերին, այլ նաև վրացիներին: Նա նշել է նաև, որ մի կողմից Թուրքիան ու Ադրբեջանը բնակեցնում են տարածաշրջանը թուրքերով, մյուս կողմից, անուղղակիորեն զգուշացնում են Վրաստանի իշխանություններին, որ Ջավախքը կարող է կտրվել Վրաստանից: Ստացվում է, որ թուրքերն ու ադրբեջանցիները հակահայկական քարոզչություն են վարում Վրաստանում և միաժամանակ նկրտումներ ունեն Ջավախքի հարցում: