24 մայիսի 2011 - 15:06 AMT
Վրաստանի կողմից չերքեզների ցեղասպանությունը ճանաչելը քաղաքական ակտ է, կարծում է Շիրակ Թորոսյանը

Այն, որ Վրաստանը ճանաչել է չերքեզների ցեղասպնությունը և մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ընդամենը քաղաքական ակցիա է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: «Այդ քայլն ուղղված է Ռուսաստանի դեմ, այն անուղղակիորեն պարունակում է հակահայկական տարրեր, քանի որ վրացական իշխանություններն անտեսել են Վրաստանի ամենամեծ համայնքի` հայկական համայնքի պահանջը»,- ասել է Թորոսյանը, հիշեցնելով, որ ապրիլի 24-ի նախաշեմինՎրաստանի հայկական կազմակերպություններն ակտիվ աշխատել են և կոչ արել խորհրդարանին և նախագահին գոնե այս տարի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: