24 մայիսի 2011 - 15:25 AMT
Կստեղծվի սոցիալական ցանց Toyota ավտոմեքենաների համար

Toyota Motor ընկերությունը և Salesforce.com-ը համատեղ կստեղծեն սոցիալական ցանց, որը թույլ կտա Toyota-ների ապագա վարորդներին էլեկտրոնային և հիբրիդային plugin-ների միջոցով միանալ իրար և ստանալ տեղեկություններ իրենց մեքենաների մասին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Սոցիալական ցանցը կկոչվի «Toyota Friend»։ Այս ծառայության միջոցով ավտոմեքենաների տերերը կարող են կիսել իրենց tweet-երը և այլ թարմացումները Toyota-ի այլ վարորդների հետ։

Հնարավոր կլինի նաև կապվել տեղական դիլերների հետ և հեռակա կարգով ստանալ դիագնոստիկ տեղեկություն իրենց հիբրիդ մեքենաների մասին, այնպիսի տեղեկություններ, ինչիպիսին է օրինակ մարտկոցի օգտագործման ժամանակը։ «Toyota Friend» սոցիալական ցանցի թողարկումը կկայանա 2012թ-ին Ճապոնիայում։

Հայաստանում Toyota-ն ներկայացնում է «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն սկսած 2007 թ-ից։ Հայաստանում Toyota մակնիշի ավտոմեքենաները տարածված են, անգամ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաների մեծ մասը Toyota մակնիշի է։