24 մայիսի 2011 - 15:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Քաղաքապետ. Ստեփանակերտի օդանավակայանը կհամապատասխանի բոլոր միջազգային չափանիշներին

Արցախի Հանրապետությունում կառուցվող օդանավակայանը համապատասխանելու է բոլոր միջազգային չափանիշներին և անվտանգության նորմերին: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը: «Ստեփանակերտ քաղաքի օդանավակայանը նորություն չէ, որովհետև այն գործել է դեռևս 80-ական թվականներին: Այն վերազինվում է, և շինարարական աշխատանքների ավարտից հետո գործելու է այնպես, ինչպես գործել է նախկինում: Այսինքն` ներքին չվերթներ է իրականացնելու, օրինակ` Ստեփանակերտ-Երևան: Եվ դա չի հակասում ոչ մի նորմի, որովհետև, նախ, օդանավակայանի վերագործարկման անհրաժեշտությունը պահանջարկ ունի, և երկրորդը, դա տեղաշարժման համար պայմաններ կստեղծի և' Ստեփանակերտի քաղաքացիների, Արցախի բնակիչների, և' մեր քաղաքների ու գյուղերի հյուրերի համար: Ոչ ավել, ոչ պակաս»,- ասել է Ստեփանակերտի քաղաքապետը:

Միքայելյանը նշել է, որ կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի օդանավակայանը նորմալ գործի:

ՖՈՏՈՇԱՐՔ