24 մայիսի 2011 - 16:04 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ստեփանակերտը զարգանում է արագ տեմպերով, հավաստիացնում է Ստեփանակերտի քաղաքապետը

Ստեփանակերտը զարգանում է արագ տեմպերով: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը: «Մենք պետք է կյանքի նորմալ, հարմարավետ պայմաններ ապահովենք քաղաքի բնակիչների համար: Առաջին հերթին դա հաղորդակցություններն են ու կապը»,-ասել է Միքայելյանը: Նա հայտնել է նաև, որ 2012թ. ամբողջությամբ կավարտվի քաղաքի շուրջօրյա ջրամատակարարման ապահովման ծրագիրը, որից քաղաքը զուրկ է եղել վերջին 80 տարում:

Պատասխանելով քաղաքից արտագաղթի մասին հարցին՝ Վազգեն Միքայելյանն ասել է, որ արտահոսք չկա, հակառակը, Ռուսաստանից, Հայաստանից բազմաթիվ մարդիկ, մասնավորապես երիտասարդներ են վերադառնում Ստեփանակերտ:

ՖՈՏՈՇԱՐՔ