24 մայիսի 2011 - 16:21 AMT
Ահմադինեժադի այցելության ժամանակ նավթի գործարանում պայթյուն է տեղի ունեցել

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցելության ժամանակ նավթամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Առնվազն վեց մարդ վիրավորվել է, նախագահը չի տուժել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Fars-ին:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի, մայիսի 24-ին, Աբադան քաղաքում: Ըստ հաղորդագրության պայթյունը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, հրդեհ է բնռկվել:

Միջադեպից հետո Ահմադինեժադը հանդես է եկել պետական հեռուստաալիքով: Հրդեհը մարվել է, վնասը չի անդրադառնա նավթի արտահանման վրա: