Լիտվայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը հանդես է եկել Հարավային Կովկասի երկրների հետ Եվրամիության հարաբերությունների զարգացման օգտին: Նման նախաձեռնության նա հանդես է եկել ԵՄ արտաքին գործերի խորհրդում, որն անցնում էր Բրյուսելում, ասվում է Լիտվայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Հարկավոր է բանակցություններ սկսել Ադրբեջանի ու Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման շուրջ»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Որպես դրական օրինակ նա բերել է ԵՄ համագործակցությունը Վրաստանի հետ, որի հետ մարտի 1-ից գործում է մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված ռեժիմն ու ռեադմիսիսան: Նա նշել է, որ ԵՄ-ն ու Վրաստանը պետք է ջանքեր գործադերն, որպեսզի մինչ տարեվերջ բանակցություններ սկսվեն առևտրի ազատ գոտու մասին:
Լիտվայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել առավել սերտ համագործակցել ԵՄ անդամ պետությունների հետ երրորդ երկրներում՝ տեղեկատվության փոխանակման և վերլուծության նպատակով: