24 մայիսի 2011 - 17:23 AMT
Թուրքիայի խոսնակը Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «հանգամանքների անհաջող բերում» է համարում

«Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ճանաչումը հանգամանքների անհաջող բերում է»,- հայտնել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմետ Ալի Շահինը Անկարայում իր շվեդ գործընկեր Պեր Վեստերբերգի հետ հանդիպման ժամանակ: Նա հերթական անգամ հայտնել է, որ խորհրդարանները չպետք է ստանձնեն պատմաբանների դերը, և այնպիսի հարցեր, ինչպիսին է 1915 թվականի իրադարձությունների հարցը, պետք է դիտարկվեն միայն մասնագետների կողմից: Պեր Վեստերբերգն իր հերթին հայտնել է, որ ինքը համաձայն է Շահինի հետ` նշելով, որ իրադարձությունները պետք է դիտարկվեն պատմաբանների կողմից, գրում է AA-ը:

2010 թվականի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը (Ռիկսդագ) ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Բանաձևին «կողմ» քվեարկեցին 130 պատգամավորներ, «դեմ»` 1: