24 մայիսի 2011 - 17:44 AMT
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մայիսի 26-ին ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա, Մալաթիա, Ոսկանյան, Ծերենց, Վանթյան, Ջիվանի, Բատիկյան, Մամիկոնյան, Միքայելյան, Մանուկյան, Մեծարենց, Վարուժան, Դուրյան, Տիտով, Ի.Օրի, Կուրղինյան փողոցների, Շրջանային փողոցի առանձնատների, Շահումյանի 1-8, 12, 14 փողոցների, Արարատյան 1-2 զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ: