24 մայիսի 2011 - 20:34 AMT
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արամայիս Սահակյանին ծննդյան 75-ամյակի առթիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ, «Ոզնի» երգիծաթերթի երկարամյա խմբագիր, հեռուստալրագրող, «Մովսես Խորենացու» մեդալակիր Արամայիս Սահակյանի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Արամայիս Սահակյանին ծննդյան 75-ամյակի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: