25 մայիսի 2011 - 07:35 AMT
«Հայոց արծիվների» ղեկավարներից մեկը թմրանյութի բիզնո՞վ է զբաղվում

«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Դավիթ Կիրակոսյանը մոտ երկու շաբաթ առաջ կալանավորվել է մաքսանենգ ճանապարհով (ծանրոցով) Հայաստան թմրանյութ ներկրելու մեղադրանքով:

Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակը»,հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության կողմից: ՊԵԿ-ից պարզաբանում են, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին, իսկ Կիրակոսյանը կալանավորվել է մայիսի 12-ին: Կիրակոսյանը մեղադրվում է սուբոտեքս տեսակի թմրամիջոց ներկրելու մեջ, որը նրան ուղարվել է Ֆրանսիայից:

«Հայոց արծիվներ» ՀԿ-ն ստեղծվել է 2010 թվականին. կառույցի ղեկավարն է սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանը: