25 մայիսի 2011 - 08:30 AMT
Հունիսին Երևանում կկայանա «Կունգ-ֆու պանդա 2» անիմացիոն ֆիլմի պրեմիերան

Հունիսին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Ջեննիֆեր Յու Նելսոնի «Կունգ-ֆու պանդա 2» համակարգչային մուլտիպլիկացիոն ֆիլմի պրեմիերան, որը «Կունգ-ֆու պանդա» մուլտֆիլմի շարունակությունն է: ԱՄՆ-ում մուլտֆիլմի առաջին ցուցադրությունը ծրագրված է 2011 թվականի մայիսի 25-ին: Մուլտֆիլմը կթողարկվի 3D ձևաչափով, առաջին մասի ստեղծմանը մասնակցած դերասանները նույն կերպարներին կհնչյունավորեն նաև երկրորդ մասում: