25 մայիսի 2011 - 09:12 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկը հանրահայտ ֆրանսիացի ֆուտբոլիստ Միշել Պլատինիին նվիրված հուշադրամ կթողարկի

Հայաստանի Կենտրոնական բանկը հանրահայտ ֆրանսիացի ֆուտբոլիստ, այժմ` ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինիին նվիրված հուշադրամ կթողարկի:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը, Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 24-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց «Ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքի «Պլատինի» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը: