25 մայիսի 2011 - 09:39 AMT
ԱՊՀ հարկային ծառայությունների ղեկավարները մայիսի 26-ին կհավաքվեն Յալթայում

2011թ. մայիսի 26-ին Յալթայում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների հակամարգող խորհրդի նիստը, ԵվրԱզԷՍ-ի Ինտեգրացիոն կոմիտեին կից Հարկային ծառայությունների ղեկավարների խորհրդի 27-րդ նիստը:

Համակարգող խորհրդի նիստին կմասնակցեն 12 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, ինչպես նաև Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի հարկային ծառայությունների ղեկավարները:

Միջոցառման շրջանակներում կքննարկվի ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2009-2011) միջոցառումների կատարման պլանը: Բացի այդ, կքննարկվեն ԱՊՀ անդամ երկրների հարկային օրենսդրության մեջ 2011թ. հունվարի 1-ից կատարված փոփոխությունները: