25 մայիսի 2011 - 13:03 AMT
Վարդգես Մահտեսյանը վերընտրվել է Կիպրոսի խորհրդարանի կազմում

Կիպրոսում կայացած խորհրդարանական ընտրություններում Վարդգես Մահտեսյանը, հավաքելով հայ ընտրողների ձայների 67 տոկոսը, վերընտրվել է Ներկայացուցիչների պալատի կազմում: Մարոնիտների համայնքից վերընտրվել է Անտոնիս Հաջիռուսոսը, կաթոլիկներից՝ Բենիտո Անտոնիո Մանտովանին:

Բոլոր երեք պատգամավորները Կիպրոսի խորհրդարանի կրթության հանձնաժողովի անդամներ են: Փոքրամասնություններից ընտրված պատգամավորները դիտորդի կարգավիճակ ունեն խորհրդարանում, Կիպրոսի սահմանադրության համաձայն, գրում է Сyprus Mail-ը: