25 մայիսի 2011 - 14:42 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սերգո Կարապետյանը վստահ է, որ հայկական գյուղմթերքը ճանաչում կստանա համաշխարհային շուկայում

Նոր սառնարանային տնտեսության առկայությունը մեծապես կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, մասնավորապես, մրգի ու բանջարեղենի արտահանմանը, քանի որ նոր տեխնոլոգիաներով կառուցված համալիրն ընդլայնում է ելքը միջազգային շուկա, գտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: «Ես վստահ եմ, որ այս տարի համալիրի բացման հետ կաճեն արտահանման ծավալները, հատկապես, ծիրանի, քանի որ այն մեծ նշանակություն ունի հայկական ապրանքանիշի համար»,-ասել է նա սառնարանային համալիրի բացման ժամանակ:

Նախարարը նշել է, որ հաջորդ շաբաթ հանդիպում է կազմակերպվելու արտահանող ընկերությունների հետ՝ սեղմ ժամկետներում առաքումներ կազմակերպելու համար: Նա ասել է նաև, որ հայկական գյուղմթերքը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում և Եվրոպայում:

ՖՈՏՈՇԱՐՔ