25 մայիսի 2011 - 14:44 AMT
Արևմուտքի արտաքին քաղաքականության վրա ԼՂ հակամարտությունն ազդեցություն չունի, կարծում է Վլադմիրի Եվսեևը

Արևմուտքն այսօր առավել կարևոր խնդիրներ ունի, քան Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, առավել ևս, որ դա անհնար է լուծել կարճաժամկետ հեռանկարում: Խնդիրներ կան Լիբիայում, նաև այլ պետություններում, վերջապես Արևմուտքը պետք է զորքերը դուրս բերի Աֆղանստանից, բայց հասկանալի չէ, թե ինչպես և երբ: Այդ մասին հայտարարել է Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադմիրի Եվսեևը:Նրա խոսքերով, ղարաբաղյան հարցի լուծումը չի կարող լրացուցիչ դիվիդենտներ բերել համանախագահ-երկրների նախագահների նախընտրական քարոզարշավների ժամանակ: Այսինքն, ղարաբաղյան հակամարտությունն ամեն դեպքում որոշիչ ազդեցություն չունի Արևմուտքի, մասնավորապես, Եվրոպայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա: Այդ պատճառով Արևմուտքին շահավետ է սպասողական դիրքորոշում գրավել` ակտիվ կերպով չմասնակցելով կարգավորման ընթացքին, գրում է Day.az-ը: