25 մայիսի 2011 - 14:56 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նոր սառնարանային տնտեսության գործարկմամբ Հայաստանում գյուղմթերքի արտահանումը կավելանա 20-30%

ՀՀ գյուղմթերքի արտահանման հետ միաժամանակ այս տարի կհաջողվի լիովին ապահովել ներքին շուկայի պահանջարկը, հավաստիացրել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Այս տարի ներքին շուկան կապահովվի մրգերի ու բանջարեղենի բոլոր տեսակներով»,-ասել է նա «Զվարթնոց» օդանավակայանում սառնարանային համալիրի բացման ժամանակ:

Նախարարը նշել է,որ առաջիկայում գյուղմթերքի գները հանրապետությունում կնվազեն, հատկապես կարտոֆիլի գինը: «10-15 օրից, երբ շուկայում կհայտնվի նորահաս կարտոֆիլը, գները կկայունանան»,-ասել է նա:

Սերգո Կարապետյանը հայտնել է նաև, որ նոր սառնարանային տնտեսության գործարկմամբ Հայաստանում գյուղմթերքի արտահանումը կավելանա 20-30%: Արտահանմամբ կզբաղվեն մոտ 25 ընկերություններ, ընդ որում ինչպես խոշոր ընկերությունները, այնպես էլ փորք ընկերությունները կգործեն հավասար պայմաններում:

ՖՈՏՈՇԱՐՔ