25 մայիսի 2011 - 15:22 AMT
Nokia Oro սմարթֆոնը Հայաստան կհասնի մինչև տարվա վերջ

Nokia-ի պաշտոնական բլոգը գրում է, որ այսօր Nokia-ն թողարկել է նոր սմարթֆոն Nokia Oro-ն։ Այն բարձրորակ արտադրանք է՝ ոսկեզօծ է (18 կարատանոց), մենյուի կոճակը շափյուղի բյուրեղից է, կաշին՝ բնական:

«Նման բարձրորակ արտադրանքը լավ է վաճառվում Ռուսաստանում։ Մենք ունենք մեծաքանակ օգտագործողներ, որոնք փնտրում են այնպսիս հեռախոսներ, որոնք տարբերվում են մնացած հեռախոսներից և ցույց են տալիս մարդու սոցիալական դիրքը։ Որոշ շրջաններում անգամ նման բարձրորակ հեռախոսը մարդու համար անձնագրի դեր կարող է կատարել, այդպես նրանց «լուրջ» են ընդունում»,- ասում է Ռուսաստանում Nokia-ի գլխավոր մենեջեր Գաբրիել Սպերատտին։

Այս հեռախոսի թիրախային շուկան լինելու են Մերձավոր Արևելքի երկրները և Ռուսաստանը։

Nokia Oro-ն աշխատում է Symbian Anna համակարգով, ունի 3G և WiFi միանալու հնարավորություն, 8 մեգապիքսել ֆոտոխցիկ.

Հեռախոսի վաճառքը սկսվելու է 2011-ի երրորդ եռամսյակում Չինաստանում, Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում։

Հայաստանի «Nokia» բջջային հեռախոսների կենտրոնի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ եթե Nokia-ն հայտարարել է, որ Եվրոպայում հեռախոսը կվաճառվի 2011-ի երրորդ եռամսյակում, ապա Հայաստան այն կարող է հասնել մինչև տարվա վերջ։