25 մայիսի 2011 - 15:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ոսկե ծիրանի» մասնակից ֆիլմերը ցուցադրվելու են «Նաիրի» կինոթատրոնում

«Նաիրի» կինոթատրոնում «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվեն փառատոնի մասնակից ֆիլմերը: Այդ մասին լրագրողներին հայտնեց կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը: «Մեկ կինոթատրոնը չափազանց քիչ է, որպեսզի մենք ցուցադրենք փառատոնային ֆիլմերը: Դրա համար մենք կապ հաստատեցին կինոթատրոնի տնօրինության հետ և խնդրեցինք, որպեսզի ֆիլմերն, այնուամենայնիվ, ցուցադրվեն», ասաց Խաչատրյանը:

Նա նաև հավելեց, որ բացի քաղաքի երկու կինոթատրոններից, մասնակից ֆիլմերը կցուցադրվեն ՆՓԱԿ-ի, «Նարեկացի» արվեստի միության, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Տիկնիկային թատրոնի դահլիճներում:

Հարություն Խաչատրյանը հայտնեց նաև, որ քաղաքապետարանի կողմից տրամադրվել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի չոգտագործվող դահլիճը, որտեղ ողջ տարվա ընթացքում կցուցադրվեն հայկական ֆիլմեր և կանցկացվեն սեմինարներ, սակայն կինոփառատոնի շրջանակներում դահլիճը չի օգտագործվի, քանի որ դեռ չկան համապատասխան սարքավորումներ:

«Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնն այս տարի կայանալու է հուլիսի 10-17-ը:

ՖՈՏՈՇԱՐՔ