25 մայիսի 2011 - 16:08 AMT
Հուլիսի 8-ից մեկ խորանարդ ջրի համար սպառողները կվճարեն 7 դրամ պակաս

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մայիսի 25-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:

Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 174,065 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` սպառողների կողմից ներկայումս վճարվող 181 դրամ/խմ-ի փոխարեն:

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2011 թվականի հուլիսի 8-ից: