25 մայիսի 2011 - 16:10 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գագիկ Մինասյանը հուսով է, որ մինչև տարեվերջ գնաճը Հայաստանում կկազմի 5.5 տոկոս

Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հույս ունի տարվա արդյունքներով հասնել բյուջեով նախատեսված գնաճի 5.5 տոկոս մակարդակի: «Մեծ հույսեր կան, որ հաջորդ գնաճային ճնշումների պայմաններում կարձանագրվի բյուջեով նախատեսված գնաճի առավելագույն 5.5 տոկոս ցուցանիշ»,- հայտարարել է նա Երևանում մամլո ասուլիսում:

Մինասյանը նշել է, որ օրերս Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ապրիլի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ անցյալ ամսվա համեմատ գնաճը նվազել է և կազմել 8.9 տոկոս, իսկ ամսական կտրվածքով արձանագրվել է 0.2 տոկոս գների իջեցում: Միաժամանակ, նա նշել է, որ նկատվել է գործարար ակտիվության բավական մեծ ցուցանիշ: «Այդ միտումները հուսադրող են»,- ասել է նա:

Մինասյանի խոսքերով, իշխանությունների կողմից հիմա քայլեր են ձեռնարկվում տնտեսության և գործնական ակտիվության աջակցության համար, մասնավորապես նախատեսվում է թեթևացնել տնտեսվարող սուբյեկտների բեռը, աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսությանը, իսկ գյուղտեխնիկան և պարարտանյութերն ազատվելու են ԱԱՀ վճարումից:

Պետբյուջեի համաձայն Հայաստանի ՀՆԱ աճը 2011-ին նախատեսված է 4.6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոսի ((±1,5 տոկոս):

ՖՈՏՈՇԱՐՔ