26 մայիսի 2011 - 14:15 AMT
Ֆինանսների նախարար: 2011-ը ևս կլինի տնտեսական աճի տարի

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը այօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ 2010 թ-ի ընթացքում արձանագրված տնտեսական աճը կշարունակվի նաև այս տարի:

«2010-ը կայուն տեմպերով տնտեսության վերականգման տարի էր: Մեզ մոտ ճգնաժամը ավարտվել է, դրա հետևանքները մենք հաղթահարում ենք: Դա երկարատև գործընթաց է, և կառավարությունը բոլոր ջանքերը գործադրելու է հետևողական կերպով վերացնելու դրանք և ունենալու առողջ տնտեսություն»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով, այս տարվա ապրիլի նկատմամբ գրանցվել է 7.7 տոկոս տնտեսական աճ: Գաբրիելյանը նշեց, որ էական նախադրյալներ կան ենթադրելու, որ եթե գյուղատնտեսությունը այս տարի չի կրկնի անցած տարվա հետագիծը, ապա 2011-ը ևս կլինի տնտեսական աճի տարի: