26 մայիսի 2011 - 16:33 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Անդրեյ Արշավին. Մենք պետք է ամեն ինչ անենք հունիսի 4-ին Հայաստանին հաղթելու համար

Ռուսաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը կարծում է, որ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը ժամանակի հետ կսկսի ավելի լավ խաղալ:

«Մենք պետք է ամեն ինչ անենք հունիսի 4-ին Հայաստանին հաղթելու համար, որպեսզի հետո երեք ամիս մինչև հավաքականի խաղերի վերականգնումը մեզ հանգիստ զգանք: Հիմա մենք լավ ֆուտբոլ չենք ցուցադրում, և ես հուսով եմ, որ վաղ թե ուշ մենք առաջ կգնանք, չէ որ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեզանից լավ ֆուտբոլ են ակնկալում»,- Արշավինի խոսքերըւ հաղորդում է ՌՒԱ Նովոստին:

2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև տեղի է ունենալու հունիսի 4-ի Սանկտ Պետերբուրգում «Պետրովսկի» մարզադաշտում:

ՖՈՏՈՇԱՐՔ