26 մայիսի 2011 - 16:58 AMT
«21-րդ դարի հեռանկարներ» 12-րդ միջազգային փառատոնի կազմակերպման համար Հայաստանում 25 մլն դրամ է հատկացվել

«21-րդ դարի հեռանկարներ» 12-րդ միջազգային դասական երաժշտական փառատոնի 2011թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով գործադիրը «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի մշակույթի նախարարությանը հատկացրել է 25 մլն դրամ։

Փառատոնի գործունեությունը մեծապես նպաստում է երկրում արվեստի բարձր չափանիշների և միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը։