26 մայիսի 2011 - 17:04 AMT
Ֆուտբոլիստներ Ռոբերտ Զեբելյանը և Մարկոս Պիզելին ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից

Մայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հաշվի առնելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Զեբելյանի և Մարկոս Պիզելիի մասնակցության կարևորությունը Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ընտրական փուլերին, ինչպես նաև ֆուտբոլի ֆեդերացիայի միջնորդությունը, կառավարությունն այդ ֆուտբոլիստներին ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից։

Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարբեր ժամկետներով տարկետում է տվել 25 անձի։