26 մայիսի 2011 - 17:34 AMT
Երևանում տեղի կունենա «Բոլորով անցնում ենք անցումներով» ֆլեշմոբ միջոցառումը

Մայիսի 27-ին` ժամը 18.30-ին, Երևանում ֆլեշմոբ կկայանա: Ֆլեշմոբի նպատակն է նպաստել հետիոտների երթևեկության կանոնների պահպանմանը: Միջոցառումը սկսվելու է Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկից` Կասկադի մոտ, Մաշտոցի պողոտայի անցումներով հասնելու է Ամիրյան փողոց, ապա Ամիրյան փողոցով` Հանրապետության Հրապարակ և Վազգեն Սարգսյանի փողոցով` մինչև Անգլիական այգի` Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի այգի: Միջոցառման կազմակերպիչն է «ՖլեշՄոբ Դիվիզիան»` «Երևանի Երիտասարդական Բանկի» աջակցությամբ: