26 մայիսի 2011 - 19:53 AMT
Մայիսի 28-ին Orange-ի բաժանորդները միջազգային ձայնային հաղորդագրություն կուղարկեն մեկ դրամով

Մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության օրը, Orange-ն իր բաժանորդներին հիանալի հնարավորություն է տալիս արտերկրում բնակվող հայրենակիցներին բարևներ և շնորհավորանքներ ուղարկել: Այդ օրը ձայնային ծառայությունների յուրաքանչյուր բաժանորդի կողմից աշխարհի ցանկացած ուղղությամբ ուղարկված առաջին 100 հաղորդագրությունները կարժենան ընդամենը մեկ դրամ:

Ծառայությունից կարող են օգտվել Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդները, ովքեր մայիսի 28-ին ռոմինգում չեն գտնվի: