26 մայիսի 2011 - 20:52 AMT
«Աշտարակ Կաթ» ընկերությունն առաջինն արժանացավ իր փաթեթավորման վրա «Առողջ սիրտ» նշանը կրելու իրավունքին

Մայիսի 26-ին Երևանում տեղի ունեցավ Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Առողջ սնունդ` առողջ սիրտ» ծրագրի արդյունքների ամփոփման և առաջին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած բազմաթիվ հայրենական արտադրողներից «Աշտարակ Կաթ» ընկերության ցածր յուղայնությամբ «Կովիկ» ապրանքանիշն առաջինն է, որ արժանացավ այսուհետ իր փաթեթավորման վրա «Առողջ սիրտ» պատվավոր նշանը կրելու իրավունքին:

Հավաստագրին արժանացավ նաև «Բեկոն» ընկերության «Դոկտոր» ապրանքանիշը:

«Կովիկ» ապրանքանիշի ընտրությունը կայացվել է ՀԲԱ-ի կողմից իրականացված մանրակրկիտ փորձաքննության և լաբորատոր զննումների արդյունքում: