27 մայիսի 2011 - 08:31 AMT
Անդրեյ Արեշև. «Հայկական հարցը» Թուրքիայի համար Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ խաղի տարր է

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խարիզմատիկ քաղաքական գործիչ է և նա կպահպանի իր դիրքերը հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-մերձվոլգյան շրջանի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը: Նրա խոսքերով, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կմնա նույնը: Անկարան կշարունակի կարևոր խաղացող մնալ Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Բայց ահա հարց է, թե կկարողանա նա անցկացնել ակտիվ արտաքին քաղաքականություն: Թուրքիան միջազգային հանրության և սուբյեկտ է, և օբյեկտ»,- նշել է ռուս փորձագետը:

Նա նաև հիշեցրել է Թուրքիայի գլխավոր խնդիրների մասին` քրդերի և ալեվիտների: «Կառավարությունը փորձում է նվազագույնի հասցնել այդ խնդիրների հետ կապված ռիսկերը, ինչպես նաև սիրաշահում է հայ համայնքին: Դրա մեջ մտնում է ճարտարապետության հուշարձաննների վերականգնումը, որոնք ավելի շատ տնտեսական նպատակներ են հետապնդում` հայկական մշակութային ժառանգությունը գրավում է զբոսաշրջիկներին: Իսկ ընդհանրապես «Հայկական հարցը» Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ խաղի տարր է»,- ընդգծել է Արեշևը: