27 մայիսի 2011 - 14:06 AMT
Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամաստի անունը դարձել է ապրանքանիշ

Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուստ Սամաստի անունը Թուրքիայում ապրանքանիշ է դարձել: Դինքի մարդասպանի ընտանիքը դիմել է Ապրանքանիշերի գրանցման ինստիտուտ` խնդրելով թույլ տալ «Սամաստ» ազգանունը կիրառել որպես ապրանքանիշ:

Ինստիտուտը տվել է համաձայնությունը, և այսուհետև «Սամաստ» ապրանքանիշն օգտագործվելու է կրթական ծրագրերում, համաժողովներում, գիտական սեմինարներ կազմակերպելիս, ամսագրերում, գրքերում, ֆիլմերում, հեռուստահաղորդումներում և այլն, գրում է թուրքական Radikal թերթը: