27 մայիսի 2011 - 15:21 AMT
Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությունն իր պտուղներն է տալիս, գտնում է «Ժառանգության» անդամը

Ադրբեջանի ռազմշունչ հռետորաբանությունն իր պտուղներն է տալիս, գտնում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Այդ մասին նա հայտարարել է, մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների կոչը, որն արվեց երեկ Դովիլում: «Համանախագահները խոսում են ոչ թե բուն բանակցությունների մասին, այլ կոչ են անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից»,-նշել է նա:

Մարտիրոսյանը հորդորել է իշխանություններին հրաժարվել կարգավորման ներկա սկզբունքներից, որի արդյունքում Ադրբեջանին պետք է վերադարձվեն ազատագրված տարածքները, ինչը սպառնալիք է ԼՂՀ անվտանգության համար: Այդ առնչությամբ նա նշել է, որ «Ժառանգությունը» կողմ է հանդես գալիս ԼՂՀ ճանաչմանը նրա սահմանադրորեն ամրագրված սահմաններում: