27 մայիսի 2011 - 16:58 AMT
Nokia-ն շարունակելու է օգտագործել Symbian համակարգը մինչև 2016թ-ը

Ինչպես հայտնում է CNET լրատվականը, Nokia-ն շարունակելու է օգտագործել Symbian համակարգը մինչև 2016 թվականը։

Nokia-ի գլխավոր տնօրեն Շտեֆան Էլոփի խոսքով, Nokia-ն շարունակում է կատարել ներդրումներ Symbian օպերացիոն համակարգի համար. «Չնայած հիմա երբ մենք անցում ենք կատարում Symbian-ից Windows Phone-ի, միևնույն է, դուք կնկատեք շարունակական ներդրումները»։

Էլոփը հաստատել է, որ Nokia-ն պահպանելու է իր օգտագործողների ծառայությունը և ծրագրերը (apps)՝ որպես Nokia-ի շարունակական աջակցություն Symbian օգտագործողների համար։