28 մայիսի 2011 - 12:06 AMT
ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱԺ կողմից հայտարարված համաներումը

ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ՀՀ նախագահ Սարգսյանի կողմից առաջարկված և ՀՀ ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը: ԱՄՆ դեսպանությունը նաև ողջունում է 2008թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ անազատության մեջ գտնվողների արագ ազատ արձակումը:

Միացյալ Նահանգները հավատացած է, որ օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավարական հաստատությունները հիմնարար կարևորություն ունեն Հայաստանի անվտանգության և քաղաքական ու տնտեսական զարգացման համար: «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը` աջակցելու Հայաստանի կառավարությանը պատշաճ իրավական ընթացակարգերի, հանրահավաքների ու խոսքի ազատության ամրապնդմանը և բաց, կենսունակ ու ծաղկուն հասարակությանն աջակցելուն ուղղված քայլերում»,-ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպսնատան հաղորդագրության մեջ: