28 մայիսի 2011 - 13:24 AMT
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանում հայտարարված համաներումը

Միացյալ Նահանգները ողջունում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած և խորհրդարանի կողմից հայտարարված համաներումը և ուրախ են տեսնել, որ արդեն ազատ են արձակվել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ձերբակալված մարդիկ: Այդ մասին Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

«ԱՄՆ-ն շարունակում է սատարել ՀՀ կառավարության քայլերին խոսքի ու հավաքների ազատության ապահովման, բաց, ժողովրդավարական և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում»,-ասել է ամերիկացի դիվանագետը: