28 մայիսի 2011 - 15:27 AMT
Ադրբեջանի զինված ուժերն անցած շաբաթվա ընթացքում խախտել են հրադադարը ավելի քան 230 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 230 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել են շուրջ 1500 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել, հայտնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը: