28 մայիսի 2011 - 15:40 AMT
Google-ն իր որոնման համակարգը համալրել է չվերթների ցանկով և ավիաընկերությունների երթուղիներով

Google հայտարարել է որոնման մի քանի նոր գործիքների մասին, որոնցով համալրել է իր որոնողական համակարգը։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը։

Այժմ, Google -ում որոնելով որևէ երթուղի, կարելի է տեսնել, թե ո՞ր ավիաուղիներն են սպասարկում այդ կոնկրետ երթուղին և ե՞րբ է թռիչքը։

Օրինակ, «Մոսկվայից Երևան չվերթները» որոնելիս, կերևա բոլոր այն չվերթների ցանկը, որոնք սպասարկում են այդ երթուղին, բացի դրանից կերևա, թե ո՞ր ավիաուղիներն են սպասարկում և թռիչքների ժամատախտակը։ Անգամ հնարավոր է որոնել բոլոր երթուղիները կոնկրետ օդանավակայանից։