28 մայիսի 2011 - 16:02 AMT
Գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը Մոսկվայի առաջնությունում զբաղեցնում է առաջին տեղը

Մոսկվայում շարունակվում է քաղաքի առաջնությունը, որին մասնակցում են 8 շախմատիստներ: Հայ գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը 6 տուրերից հետո հավաքել է 4 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը:

Իսկ գրոսմայստեր Վիգեն Միրումյանը Օրլովի միջազգային օփեն մրցաշարի 7-րդ տուրից հետո հավաքել է 6 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հաղորդում է armchess.am-ը: