28 մայիսի 2011 - 16:07 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բակո Սահակյանը Սարդարապատում մասնակցել է Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառումներին

Մայիսի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին այցելել է Սարդարապատի հուշահամալիր և մասնակցել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Երկրի ղեկավարը Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը համարել է հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերից մեկը, ընդգծելով, որ ազատ, անկախ և անվտանգ պետությունը հանդիսանում է բացարձակ արժեք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ