28 մայիսի 2011 - 17:34 AMT
Հունիսի 6-ին Ահմադինեժադը ժամանելու է Հայաստան

Իրանի նախագահ Մահմուդ Ահադինեժադը հունիսի 6-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Հայաստան: Ինչպես հաղորդում է իրանական FARS գործակալությունը, այցի ընթացքում քննարկվելու են Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման հարցերը:

Այցի ընթացքում նախատեսվում է Իրանի նախագահի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և այլ պաշտոնատար անձնանց հետ:

Այցից առաջ Թեհրանում մայիսի 29-30-ը կայանալու է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ համատեղ նիստը, որտեղ ամփոփվելու են նախկին նիստի արդյունքները, որը կայացել է 2010-ի հունվարի 27-ին Երևանում, դիտարկվելու են ապագայի պլանները և հեռանկարները: