30 մայիսի 2011 - 10:07 AMT
Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Մինսկ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու

Մայիսի 31-ին Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարնների խորհրդի նիստին կքննարկվեն 2010թ. դեկտեմբերին տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության Խորհրդի նստաշրջանի ընթացքում ձեռք բերված պայմանվորվածությունների իրականացումը` ուղղված կազմակերպության առավել ամրապնդմանն ու արդյունավետության բարձրացմանը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: