30 մայիսի 2011 - 11:41 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Շուշիում բացվեց քաղաքային գրադարան

Մայիսի 26-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստան Համահայկական Հիմնադրամի պատվիրակության մասնակցությամբ եւ Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օծմամբ բացվեց Շուշիի քաղաքային գրադարանը: «Մեզ համար պատիվ է ծրագրեր իրականացնել այստեղ եւ մենք ցանկանում ենք Շուշին կրկին տեսնել բարեկարգ ու մարդաշատ: Շնորհակալություն ձեզ, որ ձեր հողում եք»,- Շուշիի գրադարանի բացմանն ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Արարողությանը ներկա էր նաեւ ծրագրի հովանավոր Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի ատենապետ Արա Ագիշյանը, ով պատրաստակամություն հայտնեց նոր ծրագիր սկսել Շուշիի գրադարանում. կառույցը համալրել ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով, հաղորդում է Հիմնադրամի մամլո ծառայությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ