30 մայիսի 2011 - 13:39 AMT
Կոստանդնուպոլսի պատրիարքությունը շքանշան է հանձնել Շիշլիի քաղաքապետին

Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքությունը «Հովհաննես Կոլոտ» շքանշանն է հանձնել Ստամբուլի Շիշլի շրջանի քաղաքապետ Մուսթաֆա Սարիգյուլին:

Ստամբուլի հայ համայնքի անունից աբեղա Զաքեն հռչակել է պատրիարքության աթոռակից պատրիարք Արամ Աթեշյանի ուղերձը, որում երախտապարտություն է հայտնվում Սարիգյուլին հայկական եկեղեցիների և դպրոցների վերականգնմանն աջակցելու համար: «Ձեր օգնությունն անհնար է չափել նյութական տեսանկյունից»,- ասվում է Արամ Աթեշյանի ուղերձում:

Ստամաբուլում սբ. Աստվածածին եկեղեցում պատարագից հետո Մուսթաֆա Սարիգյուլը շքանշանը ստացել է աթոռակից պատրիարքի ձեռքից: «Ես ձեզ շատ սիրում եմ»,- հայերեն ասել է Մուսֆաթա Սարիգյուլը, դառնալով առաջին մահմեդականը, որը ստացել է հայկական շքանշան, գրում է թուրքական Hurriyet թերթը: