30 մայիսի 2011 - 15:10 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մայքլ Քամբեկ. Համաներումը մեծ հաղթանակ է ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ Հայաստանի կառավարության համար

Համաներում հայտարարելը հիանալի նորություն էր հայ ժողովրդի և մեծ հաղթանակ ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ կառավարության համար: Երկու կողմերը քայլ են կատարել դեպի երկխոսություն և համաձայնություն: Այդ մասին հայտարարել է «Հայաստանի եվրոպական երկրներ» (EuFoA) միության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը: Նրա խոսքերով, հաջորդ թեստը լինելու է մայիսի 31-ի ՀԱԿ ցույցը, ինչպես նաև 2008-ի մարտի դեպքերի հետաքննության մեջ առաջընթացը: «Եթե Հայաստանում շարունակի ձևավորվել կառուցողական մթնոլորտ նախընտրական քարոզարշավում, ապա քաղաքական գործիչներն ինչ-որ առումով կարող են վերականգնել խարխլված վստահությունը: Կողմերը, որոնք առավել ճշմարտացի կլինեն այդ ձգտման մեջ, ավելի շատ առավելություն կստանան»,- ասել է Քամբեկը:

ՖՈՏՈՇԱՐՔ