Հայաստանի հավաքականի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը մայիսի 30-ին վերադարձել է Թուրքիայից, որտեղ մասնակցել է միջազգային մրցաշարերի:
Ամիրաղյանը մայիսի 13-20-ը Իզմիրում ելույթ է ունեցել ITF Futures մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը կազմել է 25 000 դոլար, զուգախաղում նա հասել է կիսաեզրափակիչ, բայց այնտեղ պարտվել է:
Իսկ մրցաշարում, որը տեղի է ունեցել Գազյանտեպեում մայիսի 23-29-ը, Անի Ամիրաղյան-Բաշաք Էրդա զույգը դուրս է եկել եզրափակիչ և դարձել մրցաշարի հաղթող: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 10 000 դոլար, PanARMENIAN.Net-ին հայտնել է Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: